Իրանում կանցկացվի բողոքի ցույց՝ ի պաշտպանություն Քոբանիի քրդերի
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին,Իրանի Քուրդիստան նահանգի Սանանդաջ, Աղղըզ, Բանե և Մերիվան քաղաքներում բողոքի խոշոր ցույցեր են անցկացվելու՝ ի պաշտպանության Սիրիայի Քոբանի քաղաքի բնակչության: Այս մասին տեղեկացնում է IRNA գործակալությունը:
Քուրդիստանի նահանգապետ Աբդուլլահ Զահիդին նահանգի բնակչությանը բողոքի ակցիաներին մասնակցելու կոչ է արել: Վերջինս նշել է, որ Քոբանիին հումանիտար օգնություն ուղարկելը բարդացել է, քանի որ տարածքի մեծ մասի վերահսկողությունն այժմ գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձեռքում:
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ Թուրքիայի ողջ տարածքում բողոքի մեծ ալիք է բարձրացել, ինչն էլ առաջ է բերել անկարգություններ: Բախումներից զոհերի թիվը հասել է 32-ի: Թուրքիայի քրդերը բողոքում են Քոբանիում տեղի ունեցող դաժանությունների նկատմամբ թուրքական իշխանությունների դրսևորած անտարբերության դեմ: