211652_close_icon
views-count2048 դիտում article-date 11:53 10-10-2014

Պորոշենկոն պլանավորել է ամենամոտ ժամանակներս հանդիպել Պուտինի հետ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ժամանակ նա իրազեկել է, որ պլանավորել է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնել է ZN.UA-ն՝ վկայակոչելով Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը: Պորոշենկոն հայտարարել է, որ այդ հանդիպումը պետք է տեղի ունենա ամենամոտ ժամանակներս, սակայն ստույգ ժամկետը դեռ հայտնի չէ: Պորոշենկոն հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են ռուս-ուկրաինական օրակարգի բոլոր հարցերը, այդ թվում նաև Ուկրաինայի արևելքի զինված հակամարտությունը: 

Նմանատիպ նյութեր