Լուկաշենկոն վավերացրել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: Այս մասին հայտնում է բելառուսական BELTA-ն՝ վկայակոչելով հանրապետության ղեկավարի աշխատակազմի ղեկավարի Անդրեյ Կոբյակովին:
Երեկ պայմանագիրը վավերացրել էին Բելառուսի Ազգային ժողովի պատգամավորները: ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագրի վավերացումն արդեն իսկ ավարտել է Ղազախստանի խորհրդարանը: Հոկտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել էր ԵՏՄ-ի մասին պայմանագրի վավերացման վերաբերյալ օրենքը: