211652_close_icon
views-count1371 դիտում article-date 15:12 10-10-2014

Գողություն պահեստից

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները Արթիկ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 4 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին և 1982 թ. ծնված Արկադի Տ.-ին: Նրանք խոստովանել են, որ հոկտեմբերի 6-ին, բաց պատուհանից մտնելով Շիրակացու փոողոցում գտնվող ընկերության պահեստ՝ գողացել են էլեկտրատաքացուցիչների 90 հատ հրակայուն ապակի: Պատճառված վնասի չափը կազմում է 45.000 դրամ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր