Ծառերի համատարած սպանդ՝ Աշոցքում. արվեստի տան և նախկին հյուրանոցի դիմաց հիմքից ոչնչացրել են մոտ 20 առողջ, տարբեր տեսակի հաստաբուն ծառեր, ու այդ ամենը համայնքապետի ու տեղի ոստիկանապետի «քթի տակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն մի քանի օր է՝ SHAMSHYAN.com-ը Շիրակի մարզի Աշոցք բնակավայրի բնակիչներից ահազանգեր է ստանում և բնակիչներն արդարացիորեն իրենց զայրույթն են ուղղում Աշոցքի համայնքապետարանի, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշոցքի բաժնի պետի հասցեին՝ ասելով, որ Աշոցքի համայնքապետի և ոստիկանության Աշոցքի բաժնի պետի անգործության հետևանքով քանի օր է Աշոցքում համատարած ծառերի սպանդ է իրականացվում ու այդ երկու պաշտոնյաները կամ ջայլամի կեցվածք են ընդունել, կամ էլ արհամարհած ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ շարունակ տրված նույնիսկ ամենախիստ հանձնարարականի կատարման վրա, որ Հայաստանում պետք է բացառվի ծառերի սպանդը։
Այսօր՝ մայիսի 12-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիները զայրացած ասում էին.
«Օրերի ընթացքում Աշոցքում՝ արվեստի տան դիմաց, հիմքից կտրվեցին 4 հաստաբուն, առողջ ծառեր, իսկ Վ. Ռուդակովի փողոցում սովետական տարիներին շահագործվող, հիմա պարապուրդի մատնված նույնիսկ կիսավթարային վիճակում գտնվող հյուրանոցի հարակից հատվածից ծառասպանները մոտ 15 առողջ, փարթամ 3 տեսակի ծառերի սպանդ են իրականացրել։ Ամենացավալին այն է, որ ո՛չ համայնքապետը, ո՛չ ոստիկանության բաժնի պետը ոչինչ չեն ձեռնարկել՝ կանխելու ծառերի սպանդը, ու հիմա մենք ունենք մտավախություն, որ այն վարակի նման կշարունակվի ու ավելի շատ ծառեր կվերացվեն։ Լավ, Աշոցքի համայնքապետը, տեղի ոստիկանապետը ցուցաբերում են քար անտարբերություն, բա Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյան, դուք տեղում չե՞ք, թե՞ հիմա ձեզ ավելի շատ հետաքրքրում է սրան-նրան սրտիկ անելով խաբել, թե մենք ծաղկեցնում ենք Շիրակի մարզը։ Դուք ոչ թե ծաղկեցնում եք, այլ անապատացնում, հակառակ դեպքում դուք որպես մարզի թիվ մեկ պաշտոնյա կարող էիք կանխել, իսկ հիմա էլ կարող եք համայնքապետին պարտավորեցնել վերացված ծառերի փոխարեն նորերը տնկեն, դեռ մի բան էլ ավելին»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։