Դարպասապահը բռունցքով հարվածել է մրցավարի գլխին. տեսանյութ
Բոսնիայի երկրորդ դիվիզիոնի հանդիպումներից մեկի ժամանակ զարհուրելի դրվագ է գրանցվել: «Բրանիտելժ» ակումբի 35-ամյա դարպասապահ Ռոմեո Միտրովիչը հարվածել է խաղի գլխավոր մրցավարին, երբ վերջինս դեղին քարտ է ցույց տվել իրեն:
Արդյունքում Միտրովիչը հեռացվել է խաղադաշտից, իսկ «Բրանիտելժ»-ը 0:1 հաշվով զիջել է «Բուդուչնոստ»-ին: