Պուտինն ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Մոսկվա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ ԱՊՀ երկրների առաջնորդներին հրավիրել է Մոսկվա՝ տոնելու համար Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը (1945 թվականի մայիսի 9):
Այս մասին հայտնում է ТАСС-ը: «Հարգելի գործընկերնե՛ր, օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ հրավիրում եմ 2015 թվականի մայիսին Մոսկվա՝ մասնակցելու համար տոնական միջոցառումներին (կապված Հաղթանակի տարեդարձի հետ):