Ռուսաստանը երբեք չի եղել ԵՄ-ի հետ ԱՊՀ երկրների մերձենալու հակառակորդ. Պուտին
Բելառուսական BELTA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանը երբեք չի եղել ԵՄ-ի հետ մերձենալու հակառակորդ: Այս մասինայսօր Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը.
«Մենք երբեք չենք հանդիսացել ԵՄ-ի հետ մերձենալու հակառակորդ, և ինքներս ենք ցանկանում մերձեցում: Հարցը մեր համագործակցության պայմաններում է: Խնդիրներն առաջանում են Ռուսաստանի պատասխան ու պաշտպանիչ միջոցների կապակցությամբ:
Դրա հետ կապված՝ մեր գործընկերները անհրաժեշտ չեն համարում ժամանակին, բաց, ամբողջական, առարկայական ու պրոֆեսիոնալ ձևով քննարկել բոլոր ռիսկերը, որոնք ռուսական ու ԱՊՀ մյուս երկրների համար առաջանում են մեր գործընկերների կողմից առևտրային-տնտեսական այլ միավորումներին անցնելուց հետո»: