Ադրբեջանը վերադարձրել է Կարեն Պետրոսյանի դին
Օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին այսօր վերադարձվել է Հայաստանին, տեղեկացնում է haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի Անհայտ կորածների և գերեվարվածների հարցերով պետական հանձնաժողովին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով կապ հաստատեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, ով դժգոհեց, թե «ամբողջ աշխարհն զանգահարում է այդ հարցով և ինքը չի կարող պատասխանել բոլորի հեռախոսազանգերին»: Հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե ոչ, պատասխանեց. «Եթե ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, ուրեմն ճիշտ են ասում: Ես չգիտեմ, նման բանից տեղյակ չեմ»:
Ավելի վաղ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում Չինարիի գյուղապետն ասել էր, որ Կարենն ամուսնացած չէր եւ զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքերով: Մեկ տարի առաջ ամուսնանալու նպատակով վերադարձել էր Ռուսաստանից: Իսկ Չինարիի բնակիչները նշել էին, որ իրենց համագյուղացին սեր ուներ ալկոհոլային խմիչքի նկատմամբ եւ հավանաբար այդ պահին ոչ սթափ վիճակում է եղել: Իսկ մինչեւ այդ էլ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Թովուզի շրջանում հայի են բռնել: Նրանց փոխանցմամբ, Թովուզի շրջանի բնակիչ Մամեդով Փավրիզ Փաշա օղլուն բռնել է Հայաստանի քաղաքացի Արտուշա Դալենի Պետրոսյանին և հանձնել համապատասխան մարմիններին: