211652_close_icon
views-count1055 դիտում article-date 15:43 10-10-2014

Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերն է հանձնել Եվրոպական հանձնաժողովի նախագահին

Հոկտեմբերի 9-ին Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին: Հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Մարգարյանն ու Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դրանց զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: Շնորհավորելով ԵՄ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն հույս հայտնեց, որ դեսպան Մարգարյանն աշխատանքային իր հարուստ փորձը լավագույնս կօգտագործի ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում: Հանդիպման ընթացքում Եվրոպական հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մարգարյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի կարգավորման վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերություններում և տարածաշրջանում առկա իրավիճակը:

Նմանատիպ նյութեր