ԿԽՄԿ-ն հաստատել է. Կարեն Պետրոսյանի մարմինը վերադարձվել է Հայաստանի իշխանություններին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անկախ միջնորդությամբ օգոստոսի 7-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և գերության մեջ անհայտ հանգամանքներում մահացած Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի դին այսօր վերադարձվել է Հայաստանի իշխանություններին: Տեղեկությունը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԿԽՄԿ Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Հարցին, թե նրա դին արդեն հարազատների մո՞տ է, պատասխանեց. «Ես դա չեմ կարող ասել: Միայն կարող եմ ասել, որ արդեն Հայաստանում է եւ փոխանցվել է Հայաստանի իշխանություններին»:
Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2014/10/10/30166/]տեղեկացրել էինք[/url], որ Կարեն Պետրոսյանի դին այսօր Ադրբեջանի իշխանությունները վերադարձրել են Հայաստանին: Այդ մասին տեղեկացրել էր ադրբեջանական haqqin.az պորտալը՝ հղում անելով Ադրբեջանի Անհայտ կորածների և գերեվարվածների հարցերով պետական հանձնաժողովին:
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով կապ էր հաստատել Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ, ով դժգոհել էր, թե. «Ամբողջ աշխարհն զանգահարում է այդ հարցով և ինքը չի կարող պատասխանել բոլորի հեռախոսազանգերին»: Հարցին, թե ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ, պատասխանել էր. «Եթե ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, ուրեմն ճիշտ են ասում: Ես չգիտեմ, նման բանից տեղյակ չեմ»: