Հայտնի են գազային խնդիրների հարցով «ՌԴ-Ուկրաինա-Եվրահանձնաժողով» հաջորդ հանդիպման ժամկետն ու վայրը
Գազային խնդիրների կարգավորման համար «Ռուսաստան-Ուկրաինա-Եվրահանձնաժողով» եռակողմ ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացվելու է հոկտեմբերի 21-ին, Բեռլինում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի էներգետիկայի նախարարությանը:
Դրանում նշված է, որ ռուսական կողմը համաձայնեցրել է այդ հանդիպման ժամկետն ու վայրը, և որ դրանում քննարկվելու է Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման անվտանգության հարցը: Ավելի վաղ տվյալ ժամկետը հավանության էր արժանացրել Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը: