Պուտինի մասին անպարկեշտ երգի պատճառով Բելառուսի ՊԱԿ-ը ձերբակալել է ֆուտբոլի ավելի քան 100 երկրպագուի. տեսանյութ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին անպարկեշտ երգի պատճառով Բելառուսի պետական անվտանգության կոմիտեն ձերբակալել է ֆուտբոլի ավելի քան 100 երկրպագուի: Այս մասին հայտնում է Tribuna.com-ը:
Երկրպագուները երգը երգել են Բելառուս-Ուկրաինա ֆուտբոլային հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Բորիսովոյում:
Հաղորդվում է, որ ձերբակալվածների թվում կան ինչպես ուկրաինացի, այնպես էլ՝ բելառուսցի երկրպագուներ: Հավանաբար դատարանը նրանց համար տուգանքներ կսահմանի: