ԵՄ առաջնորդները Ասիա-Եվրոպա 10-րդ գագաթաժողովի ժամանակ չեն պլանավորում հանդիպել Վադիմիր Պուտինի հետ
ԵՄ առաջնորդները Ասիա-Եվրոպա 10-րդ գագաթաժողովի ժամանակ չեն պլանավորում հանդիպել ՌԴ նախագահ Վադիմիր Պուտինի հետ: Ասիա-Եվրոպա գագաթաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 16-17-ը Միլանում:
Այս մասին հաղորդում է УНИАН լրատվականը՝ հղում կատարելով Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պիա Արենկիլդե Հանսենին:
Վերջինիս խոսքով՝ իրենք չեն բացառում ոչ պաշտոնական հանդիպման հնարավորությունը, սակայն նման հանդիպում իրենք չեն պլանավորում:
Նա նշել է, որ Միլանում կայանալիք քննարկման ժամանակ Ուկրաինայում տիրող իրավիճակն է լինելու առաջին տեղում: