211652_close_icon
views-count1901 դիտում article-date 17:04 10-10-2014

Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը դեռ անհնար է. Նուլանդ

ZN.UA-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ զինյալները չեն լքել Ուկրաինայի տարածքը, քանի դեռ Կիևը չի վերականգնել պետական սահմանի նկատմամբ իր ինքնիշխանությունը և ազատ չեն արձակվել բոլոր պատանդները: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորյա Նուլանդը. «Այսօր թղթի վրա առկա է Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր, խաղաղություն է տիրում Ուկրաինայի տարածքի մեծ մասի վրա, սակայն խաղաղության պայմանագիրը խախտվում է նրա ամենակարևոր հատվածներում: Ամեն օր զոհվում են քաղաքացիական անձինք»:

Նմանատիպ նյութեր