211652_close_icon
views-count55841 դիտում article-date 17:36 10-10-2014

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. Volkswagen-ն արմատախիլ է արել հաստաբուն ծառը, կան զոհեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Երևան-Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում Volkswagen մակնիշի 34 NC 705 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին և հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Մահացածներին ավտոմեքենայից դուրս են բերել Հրազդանի հրշեջ-փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները՝ քաղաքացիների օգնությամբ: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզի քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Հազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 1-ից և ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունը պարզում է մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր