Պուտինը հուսով է, որ ԵՏՄ-ի երկրները մինչև տարեվերջ հավանության կարժանացնեն Հայաստանի անդամակցումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մինսկում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ հավասար աշխատելուն:
Մեկնաբանելով ԵՏՄ-ին Հայաստանի միանալը՝ Պուտինը նկատել է, որ Հայաստանը դրան հասել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ 2013 թվականի աշնանից: Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ ԵՏՄ-ի անդամ երկրների խորհրդարաններն օպերատիվորեն մինչև տարեվերջ հավանության կարժանացնեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը, և ԵՏՄ-ը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: