211652_close_icon
views-count2133 դիտում article-date 18:32 10-10-2014

Իսպանիան 300 զինծառայող կուղարկի Իրաք

Իսպանիայի պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը պլանավորում է 300 զինծառայող ուղարկել Իրաք՝ ուսուցանելու համար այդ երկրի ազգային բանակին, որը պայքարում է «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ: Այս մասին հայտնել է Associated Press-ը:  Մորենեսը մանրամասնել է, որ իսպանացի զինծառայողներն իրաքցի զինվորականներին կսովորեցնեն, թե ինչպես է պետք վարվել պայթուցիկ նյութերի հետ, կատարել ականազերծման աշխատանքներ և իրականացնել հատուկ գործողություններ: Այդ ամենը կտևի մոտ երկու ամիս:  Այդպիսով Իսպանիան 2004 թվականից հետո առաջին անգամ զորքեր կուղարկի Իրաք: Այն ժամանակ Իսպանիան խաղաղապահներ էր ուղարկել ամերիկյան դեսանտի կազմում:

Նմանատիպ նյութեր