Հասնելու ենք արմատական փոփոխության. Ստեփան Դեմիրճյան
Ի՞նչ իմաստ ունի սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, երբ պարբերաբար իշխանությունը բռնազավթվում է որոշ մարդկանց կողմից եւ ժողովուրդը զրկված է իշխանություն ձեւավորելուց: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Ազատության հրապարակում Եռյակի հանրահավաքին ասաց ՀԺԿ առանջնորդ, ԱԺ ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
Նա հարցրեց, թե վերջին բարեփոխումներից հետո ինչն է փոխվել՝ դատարաննե՞րն են ավելի անկախ դարձել, ընտրություննե՞րն են արդար անցնում, թե՞ ինչ:
«Հայաստանին այօր պետք չեն արհեստական օրեկարգեր, այլ իրական փոփոխություններ: Մարդիկ այսօր անձեռնմխելի են եւ նույնիսկ մարդասպանության համար չեն դատապարտվում»,- ասաց նա:
Միաժամանակ ավելացրեց, որ դեռ վաղուց էին ասում, որ միայն վարչապետի փոփոխությամբ հարց չի լուծվի, քանի որ համակարգային փոփոխություններ են պետք և ընդգծեց, որ հասնելու են արմատական փոփոխության:
Ի դեպ, հանրահավաքին ներկա էին նաև ազատամարտիկներ, ովքեր իրենց ելույթում նշեցին, որ պատրաստ են նաև շուրջօրյա նստացույցի: