ՀԾԿ հանձնաժողովը լիցենզիաներ կտրամադրի Ապարան-Երևան խմելու ջրատարի վրա տեղակայված ՀԷԿ-երի՞ն. Ժողովուրդ
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է լիցենզիաներ տրամադրել մի ընկերության, որը, ըստ ՀՀ Կառավարության էլեկտրոնային ռեգիստրի, ներկայումս գործունեություն չի ծավալում:
Ըստ թերթի՝ ՀԾԿ հանձնաժողովը հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության միանգամից 4 լիցենզիաներ է տրամադրելու «Էներգիա» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել է 1994-ին, իսկ ներկայումս գտնվում է «գործունեությունը դադարեցված է» վիճակում:
«Ամենակարևորն այն է, թե որտեղ են տեղակայված այդ ՀԷԿ-երը, որոնք պարզվում է՝ արդեն գործում են: ՀԷԿ-երը տեղակայված են ոչ ավել, ոչ պակաս Ապարան–Երևան խմելու ջրատարի վրա»,–հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։