Արգելվել է CNN հեռուստաալիքի հեռարձակումը Ռուսաստանում
Ամերիկյան CNN հեռուստաալիքի կաբելային ցանցային հեռարձակումը Ռուսաստանում դադարեցվելու է մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: Այս մասին հաղորդել է «Վեդոմոստի»-ին՝ հղում անելով Turner Broadcasting System Europe-ի տարածած հաղորդագրությանը:
Հեռուստաալիքի հեռարձակման դադարեցման պատճառների մասին չի նշվում, իսկ CNN-ի ռուսական ծառայությունում հրաժարվել են պարզաբանումներ տալ:
Անանուն աղբյուրների փոխանցմամբ՝ պատճառների ցմեկը կարող է լինել Роскомнадзор-ի խիստ պահանջները, որն արգելում է ռուսական օպերատորներին հեռարձակել արտասահմանյան հեռուստաալիքներն առանց համապատասխան լիցենզիայի: