Վրաստանի բանակը չի միջամտի քաղաքական հարցերին. Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի և պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը, խոսելով երկրում քաղաքական լարվածության մասին, հայտարարել է, որ երկրի բանակը ժողովրդի հպարտությունն է և թույլ չի տա քաղաքականացում, հաղորդում է Georgia Online-ը:
Հանդիպման հիմնական նպատակը եղել է ապագայում Վրաստանի զինված ուժերի զարգացման հեռանկարների քննարկումը: Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի բարձրացվի վրացական բանակի մարտունակությունը: