Կանայք մեզանից վախենում են. ԻԼԻՊ-ի ադրբեջանցի «հերոսի» հայտարարությունը. տեսանյութ
Համացանցում նոր տեսանյութ է տարածվել, որում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շարքերում կռվող ադրբեջանցիներ և այլ ազգի ներկայացուցիչներ ճաշում են:
Նրանց տեսանկարող երիտասարդը հայտարարում է, որ ինքը ծնունդով Ադրբեջանից է, իսկ ճաշողների մեջ կան արաբներ, տաջիկներ, ուզբեկներ, ղազախներ:
Երիտասարդը հայտարարում է, թե իրենց մոտ ամեն ինչ իդեալական է, միայն բացակայում են կանայք, քանի որ վախենում են իրենցից:
Ծաղրով խոսելով Ադրբեջանի կանանց մասին, «հերոսը» ասում է. «Ադրբեջանում ես բոլորին զզվեցրել էի: Եկել եմ այստեղ, թող նրանք մի փոքր հանգստանան (խոսքը Ադրբեջանի կանանց մասին է), սակայն հույս չունենան երկար հանգստանալու, ես ցանկացած պահի կարող եմ վերադառնալ»: