Ես այլևս «Բարսելոնա» չեմ վերադառնա. Գվարդիոլա
«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ այլևս չի գլխավորի «Բարսելոնա»-ն:
«Ես չեմ վերադառնա «Բարսելոնա»: Ենթադրում եմ, որ կյանքը բաղկացած է փուլերից, և «Բարսելոնա»-ում իմ փուլը մոտեցել է ավարտին»,- նշել է Գվարդիոլան:
Հիշեցնենք, որ 2008-2012 թթ ընկած ժամանակահատվածում Գվարդիոլան գլխավորել է «Բարսելոնա»-ն: Խոսեպ Գվարդիոլան «Բարսելոնա»-ի պատմության մեջ ամենահաջող մարզիչն էր: Նրա հետ թիմը 13 տիտղոսներ է նվաճել, այդ թվում` 2 հաղթանակ Չեմպիոնների լիգայում (2009թ. և 2011թ.) և 3 հաղթանակ Իսպանիայի առաջնությունում: