Պուտինի ուշադիր վերաբերմունքը Չինաստանի Առաջին տիկնոջ նկատմամբ դիտվել է որպես անտակտ քայլ. տեսանյութ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի բարեհոգի վերաբերմունքը դժգոհություն է առաջացրել այդ երկրում, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:
Բանն այն է, որ ՌԴ նախագահը գործարար համաժողովի ժամանակ Չինաստանի Առաջին տիկնոջ՝ Պեն Լիյուանի ուսերը ծածկել է շալով, սակայն տիկինն անհարմար է զգացել և շնորհակալություն հայտնելով Պուտինին՝ շալն իր ուսերից վերցրել:
Պարբերականը գրում է, որ Պուտինի այդ գործողությունը անտակտություն է և գործարար էթիկայի խախտում: