211652_close_icon
views-count1804 դիտում article-date 16:23 11-11-2014

Խանութից պլանշետ գողացողին հայտնաբերեցին

Նոյեմբերի 10-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Հարություն Ա.-ին: Պարզվել է, որ նա նոյեմբերի 6-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող խանութից գողացել է 1995 թ. ծնված Մարիամ Հ.-ին պատկանող պլանշետը` պատճառելով մոտ 80.000 դրամի նյութական վնաս: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր