ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է Սյունիքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետում, 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 30-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Սյունիքի մարզում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում, 23-ամյա վարորդի կողմից վարած «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենայի ավտովթարից, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
Այսօր՝ օգոստոսի 31-ին, SHAMSHYAN.com-ը ներկայացնում է՝ ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ օգոստոսի 30-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» լիցքավորման կետի տարածքում 23-ամյա Ալբերտ Ա.-ն իր վարած «ԲելԱԶ» մակնիշի բեռնատարով կողաշրջվել էր։
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները վարորդի մարմինը դուրս էին բերել բեռնատարի խցիկից և մոտեցրել դիատարին։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Արմեն Սևոյանը և Սամվել Ղազարյանը։
Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցվել էր ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ վարչության պետ Վոլոդյա Մուրադյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Բացառիկ տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։