Տրանսպորտի սակագինը՝ թանկանալու վտանգի առաջ. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Երևանի քաղաքապետարանում կրկին ակտիվացել են տրանսպորտի սակագինը թանկացնելու վերաբերյալ խոսակցությունները: Այս անգամ առիթը դոլարի փոխարժեքի բարձրացումն է, քանի որ գազալցակայանները գազի 1 խ/մ թանկացրել են 10-ից 15 տոկոսով:
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ասել է, որ երթուղիներ սպասարկողները արդեն իսկ դիմում են իրենց գազի գնի թանկացման հետ կապված:
Հետաքրքիր է, որ «գծատերերը» միշտ միայն սակագնի բարձրացման մասին են մտածում, բայց երբեք նրանց մտքով չի անցնում վարորդների, այսպես կոչված, «պլանները» պակասեցնելով՝ փոխհատուցել գազի թանկացումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։