Վարույթ լեզվի տեսչության կողմից՝ ԱԺ-ում ռուսերենով անցնող նիստերի համար. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի նիստերն անցնում են ռուսերենով և հակասում մեր երկրում գործող օրենսդրությանը:
ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն ասել է, թե բոլոր դեպքերում օրինախախտությունն արդեն սխալ է. անհատ քաղաքացին է անում, հաստատությունն է անում, Ազգային ժողովն է անում, միևնույն է օրենքը խախտվում է:
Նշենք, որ ՀՀ վարչական օրենսգիրքը «Լեզվի մասին» օրենքը խախտելու համար պատասխանատվություն է նախատեսում: ՎՕ 189-4 հոդվածը վերնագրած է. «Զանգվածային միջոցառումների ժամանակ ոչ հայերեն ելույթների համաժամանակյա թարգմանությունը չապահովելը»:
Այն նախատեսում է տուգանք նվազագույն աշխատավարձի մինչև երեքհարյուրապատիկի չափով: Տուգանքի նշանակումից հետո նույն արարքը երրորդ անգամ կրկնվելու դեպքում կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության, և հիմա, ըստ օրենքի, ՀՀ Լեզվի պետական տեսչությունը պետք է վարույթ սկսի օրենքի կոպիտ խախտման մեղավորներին գտնելու և պատժելու համար:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։