Ո՞վ է իշխանության համար ռեալ պայքարում. Առավոտ. խմբագրական
«Առավոտ» թերթի այսօրվա խմբագրականում կարդում ենք. «Հայաստանյան քաղաքական կյանքի տեղապտույտը ցանկացած չնախապաշարված դիտորդի համար տեսանելի է: Իշխանության և ընդդիմության «երկխոսությունը» 20 տարի է՝ ընթանում է հետևյալ տրամաբանությամբ. «Հեսա ժողովրդին դուրս կբերենք փողոց, ձեզ կքշենք, կնստենք ձեր տեղը» - «հլը տեսնենք, ոնց եք անում՝ մենք քշվողը չենք»: Իրադարձությունների կրկնվողականությունը հուշում է՝ պետք է քաղաքական մտքի, երևակայության որոշակի թռիչք, բեկում, պետք են ստանդարտից դուրս մտածող և գործող մարդիկ, որոնք ոչ շաբլոն լուծումներ կառաջարկեն:
Այսօր իշխանության համար ռեալ պայքարում է միայն ԲՀԿ-ն՝ մնացած կուսակցությունները թող չնեղանան, բայց «Բարգավաճի» արբանյակներն են: Ոչինչ չունեմ այդ կուսակցության դեմ: Վատ չի լինի, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ն մեծամասնություն ստանա՝ փոքր-ինչ ավելի թարմ դեմքեր տեսնելու և դրան հաջորդող նախագահական ընտրություններն ավելի հետաքրքիր դարձնելու ակնկալիքով: Դա նաև հնարավորություն կտա ՀՀԿ-ի «քաղաքական թևին» իր ուժերը փորձելու որպես ընդդիմություն՝ դրան էլ հետաքրքիր կլիներ հետևել:
Բայց, բոլորը հասկանում են՝ ՀՀԿ-ն լինի իշխանության գլխին, թե ԲՀԿ-ն, դրանից էապես ոչինչ չի փոխվի»:
Խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։