211652_close_icon
views-count1371 դիտում article-date 10:21 12-12-2014

Իրանը և «Վեցյակը» բանակցությունները շարունակելու են դեկտեմբերի 17-ին

Իրանի և «Վեցյակի» միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել իրանական միջուկային խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակել դեկտեմբերի 17-ին՝ Ժնևում: Այս մասին TASS գործակալությանը հայտնել է բանակցային խմբին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրը: Ըստ աղբյուրի՝ Շվեյցարիան պատրաստ է ընդունել բանակցող պատվիրակություններին: Բացի Շվեյցարիայից, պատրաստակամություն են հայտնել պատվիրակություններին ընդունելու նաև մի շարք պետություններ, որոնց թվում են Ղազախստանը և Օմանը:

Նմանատիպ նյութեր