ԱՄՆ-ն 30 մլն դոլար կհատկացնի Վրաստանին
Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ԱՄՆ Կոնգրեսը Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Վրաստանին է հատկացնելու 30 մլն դոլար, հաղորդում է apsny.ge-ն:
Ինչպես հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն, Միացյալ Նահանգները մտադիր է ամրապնդել Արևելյան Եվրոպայի երկրների աջակցության ծրագիրը, որը կազմում է մոտ 810 մլն ԱՄՆ դոլար: Դեռևս հայտնի չէ, թե այդ ծրագրի շրջանակում Վրաստանին որքան գումար կհատկացվի:
Հատկացվելիք գումարն ուղղվելու է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում իրավիճակը կայունացնելուն: