Անցնող տարվա ամենափնտրվող թեմաները. Yandex
Yandex որոնողական համակարգը հրապարակել է այս տարվա ամենապահանջված թեմաների ցուցակը:
Օգտատերերի համար ամենահետաքրքիր թեման է Սոչիի օլիմպիական խաղերը: Ամենափնտրվող թեմաների երկրորդ հորիզոնականում են Ուկրաինայի իրադարձությունները, իսկ երրորդ տեղում՝ Ղրիմի դեպքերը:
Համացանցի օգտատերերին հետաքրքրել են նաեւ «Էբոլա» վիրուսի հետ կապված նորությունները, Մսկվայի մետրոյում տեղի ունեցած վթարը, անցումը ձմեռային ժամանակին եւ այլն: Օնլայն տիրույթում ամենափնտրվող մարդիկ են Ժաննա Ֆրիսկեն եւ «Եվրատեսիլի» թեկնածուները: