211652_close_icon
views-count1660 դիտում article-date 11:03 12-12-2014

Իրանը և Իրաքը համատեղ բանկ են ստեղծել

Երկկողմ առևտուրը դյուրացնելու նպատակով Իրանի և Իրաքի ղեկավարությունների միջև համատեղ բանկ ստեղծելու պայմանագիր է կնքվել: Այս մասին տեղեկացնում է իրանական Fars գործակալությունը: «Էղթեսադ Նովին» բանկի տնօրեն Հասան Մոթահմեդիի խոսքով՝ բանկը 120 մլն դոլար է ներդրել Տարածաշրջանային համագործակցության Իսլամական բանկի (Taawon Bank) ստեղծման գործում՝ բանկի զարգացման և ներդրումային նպատակներով: Վերջինս նաև նշել է, որ իրանական բանկին է պատկանում իրանա-իրաքյան համատեղ բանկի 68% կապիտալը: Բանկը մասնաճյուղեր ունի Իրաքի տարբեր քաղաքներում և ևս 1 մասնաճյուղ՝ Իրանում, և չնայած անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներին՝ այն շարունակում է Իրաքում իր գործունեությունը:

Նմանատիպ նյութեր