Ֆիդել Կաստրոն Կոնֆուցիուսի անվան մրցանակ է ստացել
Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կոնֆուցիուսի անվան խաղաղության մրցանակի է արժանացել՝ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում ռազմական ուժի կրրառումը վերահսկելու համար:
Նա ստացել է դրամական պարգեւ՝ մոտ 15 հազար դոլարի տեսքով: Նախորդ տարի այս մրցանակին արժանացել է Վլադիմիր Պուտինը: Մրցանակը սահմանվել է 2010 թվականին՝ Չինաստանում: