Քաբուլի դպրոցում ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն
Քաբուլի դպրոցներից մեկում ահաբեկիչը պայթեցրել է ինքն իրեն, ինչի հետեւանքով մեկ հոգի մահացել է, մի քանիսը՝ ստացել մարմնական վնասվածքներ:
Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ֆրանսիական միջնակարգ դպրոցում: Ականատեսների վկայությամբ՝ մահապարտը պայթուցիկը գործի է դրել աշակերտների ներկայացման ժամանակ:
Ավելի վաղ Քաբուլում ահաբեկիչների գործողությունների հետեւանքով զոհվել էր 6 զինծառայող: