211652_close_icon
views-count12995 դիտում article-date 11:25 12-12-2014

Նոր մանրամասներ՝ ծեծի ենթարկված ԱԺ պատգամավորի մասին

Սոսեի 2/2 հասցեում երեկ` դեկտեմբերի 11-ին, ծեծի ենթարկված ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մոտ ուղեղի ցնցում եւ սալջարդ է ախտորոշվել: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ին փոխանցեցին նրա մտերիմները, սակայն չցանկացան հայտնել, թե նա որ հիվանդանոցում է: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սոսեի 2/2 հասցեում այսօր` դեկտեմբերի 11-ին, ծեծի էին ենթարկել Արամ Մանուկյանին: Պատգամավորի հարևանները [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում պատմել էին, որ նրան ծեծել են իրենց շենքի մուտքի մոտ, իսկ ծեծի ենթարկողը միջին տարիքի տղամարդ է եղել: Այդ մասին հայտնել էին նաեւ ոստիկանությանը, ովքեր ժամանել են դեպքի վայր: Արամ Մանուկյանը և նրա համախոհները կասկածներ էին հայտնել, որ կատարվածը պայմանավորված է ԱԺ պատգամավորի քաղաքական հայացքների հետ:

Նմանատիպ նյութեր