Sony Pictures-ը ներողություն է խնդրել Օբամայից եւ Անջելինա Ջոլիից
Sony Pictures ընկերության ղեկավարներից Էմն Պասկալը եւ Սկոթ Ռուդինը ներողություն են խնդրել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայից` սոցցանցի նամակագրության մեջ նրա հասցեին արված վարկաբեկող կատակների համար:
Իրենց նամակներում նրանք կատակել են, թե ինչ ֆիլմեր դուր կգային նախագահին եւ որպես օրինակ հիշատակել այն ֆիլմերը, որոնց գլխավոր դերակատարները սեւամորթ դերասաններ են:
Բացի այդ, Սկոթ Ռուդինը ներողություն է խնդրել Անջելինա Ջոլիից` նամակներում նրան «փչացած երեխա» անվանելու համար:
Նամակագրությունը համացանցում հրապարակվել էր հաքերների կողմից: Կիբերհանցագործության մեջ մեղադրվում է Հյուսիսային Կորեան, սակայն վերջինս հերքում է մեղադրանքը: