Չինաստանը փորձարկել է WU14 գերձայնային հրթիռը
Չինաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ փորձարկել է WU14 հրթիռը, որի արագությունը գերազանցում է ձայնի արագությունը, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով ճապոնական «Յոմիուրի» թերթին:
«Հրթիռի փորձարկումն իրականացվել է գիտահետազոտական փորձարկումների ծրագրի շրջանակում: Դա սովորական երևույթ է: Այդ փորձարկումն ուղղված չէ որևէ երկրի դեմ և չունի որևէ թիրախ»,-մեջբերում է Չինաստանի ՊՆ-ի պատասխան հաղորդագրությունը թերթը:
Տեղեկությունն առաջինը հայտնել էր ամերիկյան Washington Free Beacon-ը, ըստ որի՝ այն ուղղված է ԱՄՆ-ի հակաօդային պաշտպանության հակամարգերի դեմ: