Ադրբեջանը կրճատել է նավթարդյունահանման ծավալները
2014 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանում արդյունահանվել է 38,4 մլն տոննա նավթի և գազի կոնդենսատ, ինչը 1,1 մլն տոննայով պակաս է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Ադրբեջանի պետական վիճակագրական տվյալներով՝ այդ երկրի նավթային-գազային հիմնական արդյունահանումները բաժին են ընկնում «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահ Դենիզ» հանքերի վրա: