Ռուսաստանը ռազմական հզորությամբ աշխարհում երկրորդն է. Global Firepower
Ռազմական պոտենցիալի հետազոտությամբ զբաղվող Global Firepower ընկերությունը հրապարակել է հերթական վարկանիշային ցուցակը, որը կազմելիս հաշվի է առել 50-ից ավելի գործոն:
Ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Միացյալ Նահանգները (տարեկան ավելի քան 612 մլրդ դոլար): Երկրորդ հորիզոնականը, չնայած ռազմական պաշտպանության բյուջեի հսկայական տարբերությանը, զբաղեցրել է Ռուսաստանը (պաշտպանության համար տարեկան ծախսում է 76 մլրդ դոլար):
Ռազմական ընդհանուր ներուժով երրորդ հորիզոնականում է հայտնվել Չինաստանը: Վերջինս, սակայն, սպառազինությունների ծախսերով գտնվում է 2-րդ տեղում:
Հյուսիսային Կորեայի պաշտպանության տարեկան բյուջեն կազմում է 126 մլրդ դոլար: