211652_close_icon
views-count1255 դիտում article-date 15:07 12-12-2014

Գրպանահատի մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ

Դեկտեմբերի 11-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է 4 բանալի: Քաջիկ Գ.-ն հայտարարել է, որ նշված դրամապանակը գողացել է նույն օրը Րաֆֆու փողոցում, թիվ 33 երթուղու միկրոավտոբուսի սրահում` անծանոթ կնոջից: Գողոնն առգրավված է: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր