ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հերթական կոպիտ խախտումը՝ Հալաբյան փողոցում. «Range Rover»-ի վարորդը դուրս է գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և անցնում կարմիր լույսի տակով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակաբար հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և ցուցաբերել պատասխանատու վարքագիծ ճանապարհներին։ Սակայն դեռևս հանդիպում են վարորդներ, որոնք անտեսում են սահմանված կանոնները՝ վտանգի տակ դնելով ինչպես սեփական, այնպես էլ մյուս քաղաքացիների կյանքն ու առողջությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նման դեպք է արձանագրվել Երևանում՝ Հալաբյան փողոցում` հունիսի 21-ին, երբ «Range Rover» մակնիշի, 80 MQ 088 համարանիշով ավտոմեքենայի վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և շարունակել ընթացքը՝ անցնելով նաև արգելող՝ կարմիր լուսացույցի ազդանշանի տակով։
Նման վարքագիծը ոչ միայն օրենքի խախտում է, այլև լուրջ վտանգ է ստեղծում ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների համար։ Հուսանք, որ իրավապահ մարմինները կտան համապատասխան գնահատական, իսկ վարորդը կկրի օրենքով նախատեսված պատասխանատվությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։