Եվրահանձնաժողովը Վրաստանի բարեփոխումների համար կտրամադրի ևս 46 միլիոն եվրո
Մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Եվրահանձնաժողովը 46 մլն եվրո կհատկացնի Վրաստանի կառավարությանը: Այս մասին նշված է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Հուշագիրը ստորագրել է էկոնոմիկայի և ֆինանսների հարցերով եվրահանձնակատար Պիեռ Մոսկովիցը:
Նա նշել է, որ Եվրահանձնաժողովն աջակցում է Վրաստանի կառավարությանը բարեփոխումների իրականացման և Վրաստանի մակրոտնտեսական կայունության և բարեփոխումների ընդլայնման գործընթացում:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է 30 մլն դոլար տրամադրել Վրաստանի պաշտպանունակության բարձրացման համար: