Այս անգամ ՆԱՏՕ-ն հեշտորեն չի վերականգնի Ռուսաստանի հետ համագործակցությունը. Ջեյմս Ափաթուրայ
ՆԱՏՕ-ի բոլոր անդամ-պետությունները մտահոգված են, որ Ռուսաստանը կարող է վերադառնալ սառը պատերազմին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը:
Վերջինիս խոսքով՝ ուկրաինական ճգնաժամը ցույց է տալիս, որ Ռուսաստանն ամենուր, որտեղ ռուսներ են բնակվում, կարող է թելադրել իր կանոնները և այն տարածքենրում, որոնք ինքը համարում է ռուսական:
«Ինչպես տեսնում եք, ներկա պահին մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ սառեցված է, սակայն քաղաքակն երկխոսության համար պայմաններ ստեղծված են: Նույն իրավիճակը եղել է 2008 թվականին, երբ Ռուսաստանը պատերազմեց Վրաստանի հետ, բայց այժմ տարբերությունն այն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը տեսնում է Ռուսաստանին նույն ոճով գործելիս և հասկանում, որ դա Ռուսաստանի ռազմավարությունն է: Այս անգամ ՆԱՏՕ-ն չի վերադառնա Ռուսաստանի հետ համագործակցությանն այնքան արագ, որքան դա տեղի ունեցավ Վրաստանի հետ պատերազմելուց հետո»,-ասել է Ափաթուրայը: