Դիեգո Սիմեոնեն ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Սիթի»-ն
Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ում աշխատելու տարբերակով, հայտնում է Goal.com-ը:
Նշվում է, որ իսպանական ակումբի և արգենտինացի մասնագետի միջև նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել: Միաժամանակ հայտնի է դարձել, որ Սիմեոնեն անգլերենի դասընթացների է հաճախում:
Նախկինում տեղեկություններ էին տարածվել, որ անգլիական ակումբի ղեկավարերը մտադիր են պաշտոնանկ անել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին: