211652_close_icon
views-count1510 դիտում article-date 16:59 12-12-2014

ՀՀ գյուղատնտեսության նախարարը կարևորել է ջրային տնտեսության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր հանդիպեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի և ոռոգման համակարգի ընկերությունների ղեկավարների հետ`ոլորտում առկա խնդիրները քննարկելու և դրանց լուծման ուղիները նախանշելու նպատակով: «Ոլորտում կարճ ժամանակում անհրաժեշտ է իրականացնել լուրջ բարեփոխումներ, բարձրացնել ջրօգրագործող ընկերությունների գործունեության արդյունավետությունը, որպեսզի մեծանա ազգաբնակչության վստահությունն այս համակարգի նկատմամբ», - նշեց նախարար Սերգո Կարապետյանը: Անդրադառնալով ոլորտում առկա կարևորագույն խնդիրներին` նախարարը նախ անհրաժեշտ է համարել խստացնել ոլորտի վերահսկելիությունը, բարձրացնել թափանցիկության աստիճանը, միջոցներ ձեռնարկել ջրի կորուստները նվազեցնելու ուղղությամբ: «Գարնան սկզբին մենք արդեն իսկ պետք է լիովին պատրաստ լինենք ոռոգման սեզոնին, որպեսզի գյուղացին չունենա ջրօգտագործման հետ կապված խնդիրներ», - հավելեց նախարարը: Ս.թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ կառավարության որոշմամբ ջրային տնտեսության պետական կոմիտեն տեղափոխել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգ՝ նպատակ ունենալով բարձրացնել այս նախարարության ոռոգման ծրագրերի կառավարման արդյունավետությունը:

Նմանատիպ նյութեր