Ավստրալիան Ուկրաինայի բանակին 2 միլիոն դոլար կտրամադրի
Ավստրալիան 2 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի բանակին: Այս մասին հրապարակվել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի պաշտոնական կայքում:
Բանակին միջոցներ հատկացնելու մասին նշել է Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը` Պորոշենկոյի հետ հանդիպման ընթացքում: Ավելի վաղ Էբոթը Պորոշենկոյին առաջարկել էր ուրանի եւ ածխի մատակարարում, քանի որ Ուկրաինան այդ ապրանքների պահանջարկ ունի:
Առաջարկն արդեն ուժի մեջ է: Ավստրալիան, թեեւ ատոմային էլեկտրակայան չունի, բայց աշխարհում ուրան արդյունահանող խոշոր պետություններից է: