Ռոնալդուն 6,8 հազար եվրո արժողությամբ ժամացույցներ է նվիրել իր խաղընկերներին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի նախորդ մրցաշրջանում հաղթանակ տանելուց պատվին իր բոլոր խաղընկերներին Bvlgari ֆիրմայի ժամացույցներ է նվիրել: Այդ մասին հայտնել է «Արքայական ակումբի» պաշտպան Ալվարո Արբելոան: Ժամացույցներից յուրաքանչյուրի գինը կազմում է 6,8 հազար եվրո:
Ժամացույցի հակառակ կողմում գրառված է չեմպիոնական կազմում հանդես եկած բոլոր ֆուտբոլիստների անունները: Հիշեցնենք, որ այդ մրցաշարում «Ռեալ»-ը հաղթանակ տոնեց 10-րդ անգամ: