211652_close_icon
views-count3648 դիտում article-date 22:32 12-12-2014

Անդրանիկ Պողոսյան. «3 անգամ զույգ ունենալը բացառիկ դեպք է». տեսանյութ. Aravot.am

Երեկ 30- ամյա Նաիրա Բաղդասարյանը 3-րդ երկվորյակն է ունեցել. «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդօգնության գծով փոխտնօրեն Անդրանիկ Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ սա բացառիկ դեպք է, եւ իր` 35 տարվա աշխատանքային փորձի ընթացքում առաջին անգամ է հանդիպում, որ 3 ծննդաբերությունն էլ երկվորյակ լինի: «Դեպքը բացառիկ է, որովհետեւ 3 հղիությունից կինն ունեցել է 6 երեխա, այսինքն` նրա հղիությունները եղել են բնական ճանապարհով եւ զույգ-զույգ տղաներով: Սա, իհարկե, երջանիկ զուգադիպություն է 6 տղա ունենալը, չնայած, կարծում եմ, որ եթե մեկն աղջիկ լիներ, ծնողներն ավելի կուրախանային»,-ասաց պարոն Պողոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2014/12/11/36648/]SHAMSHYAN.com[/url][/color]-ը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ էին եկել երկվորյակ տղաներ: Մանրամասներն՝ [url=http://www.aravot.am/2014/12/12/524508/]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր